ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինն ասում է, որ ամենօրյա կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ես միայն կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ ՌԴ ղեկավար անում է հնարավոր ամեն ինչ՝ պատերազմը դադարեցնելու և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար»,- ասել է նա:
--00--ԱԹ