ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական 15 հոգանոց պատվիրակություն: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրառում է արել:
«Այս այցի միջոցով խորհրդարանականները ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող դրամայի մասին և վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության պտուղ է:
Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները»,-գրել է Մարուքյանը։
--00—ԼՄ