ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։
Մարդկային կորուստներ չկան։
--00--ԱՀ