ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
--00--ԱՀ