ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) արձագանքել է Ադրբեջանի կողմից երրորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվածության խախտմանը:
«Ադրբեջանը երրորդ անգամ անընդմեջ խախտում է հրադադարը:
ԱՄՆ-ի հաջորդ քայլերը`
- դատապարտել Ադրբեջանին,
- արգելել զենքի վաճառքը Թուրքիային ու Ադրբեջանին,
- դադարեցնել Բաքվին ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնությունն անվտանգության ոլորտում,
- պատժամիջոցներ կիրառել Էրդողանի ու Ալիևի դեմ,
- հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:
--00--ԱԹ