ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Այդ մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը:
Ըստ աղբյուրի՝ Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։
«Մենք ողջունում ենք Mercury-ի որոշումը՝ վերջ դնելու Թուրքիայի կառավարության հետ կապերին և նրա ցեղասպանական քաղաքականությանը։
Հուսով ենք, որ այս որոշումը օրինակ կծառայի այլ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են ավտորիտար ռեժիմների համար կամ նրանց հետ»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Մարտերը շարունակվում են: Նշենք, որ Թուրքիային ոչ միային ռազմատեխնիկա է տրամադրում Ադրբեջանին, այլև մարդկային ռեսուրս:
--00—ԼՄ