ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Պրոթուրքական «Խեյաթ Թահրիր աշ Շամ» խմբավորումը Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ակտ էր նախապատրաստում: Այս մասին հայտնում է Wargonzo-ն` հղում անելով ուժային կառույցների սեփական աղբյուրներին:
« «Խեյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որը վերահսկում են թուրքական հատուկ ծառայությունները, Խաբարովսկի երկու բնակչի էր հավաքագրել` Հեռավոր Արևելքում ահաբեկչական ակտ կազմակերպելու համար»,- հայտնում է բլոգը:
--00--ԱԹ