ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հետևում և վերլուծում է ԼՂ հակամարտության գոտում թուրք զինվորականների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամի ալիքը:
Կրեմլը նաև կոչ է արել Բաքվին ու Երևանին դադարեցնել կրակը, իսկ տարածաշրջանի երկրներին՝ լինել զուսպ:
Պեսկովը նաև հայտնել է, որ կողմ չեն ԼՂ հակամարտության շրջանակում Ադրբեջանին քաղաքական օգնություն տրամադրելու՝ Թուրքիայի հայտարարություններին:
Նշենք, որ սեպտեմբերի 29-ի երեկոյան «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բարձրաստիճան թուրք զինվորականներն Ադրբեջանում են, նույնիսկ մասնակցում են հակամարտության գոտում հանրապետության ստորաբաժանումների կառավարմանը:
--00—ԼՄ