ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ցավով արձանագրում է՝ ռազմաճակատում տղաները թշնամու դեմ են կռվում, իսկ մենք թիկունքում իրար դեմ ենք թշնամանում, իսկ դա թուլացնում է զինվորին:
24News-ի հետ զրույցում Հովսեփյանը վստահեցրեց՝ զոհվածների ընտանիքները հենց այս պահին պատերազմը կանգնեցնելու պահանջով հանդես չեն գալիս: «Նրանց միակ սփոփանքն այն կլինի, որ որդիների թափած արյունը հաղթանակով պսակվի: Եթե այսօր Արցախը թողնենք, վաղը թողնելու ենք Սյունիքը, Շիրակն ու Հայաստանը: Զոհերից խուսափելու հետևանքով թողել ենք Արևմտյան Հայաստանն ու ծվարել ենք մի բուռ հողի վրա»,- հավելում է «Իմ քայլի» պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ