ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ՄԱԿ-ի պասիվ աշխատանքի պատճառը կապում է նաև Թուրքիայի հետ: 24News-ի հետ զրույցում բացատրում է՝ այդ երկրի հետ միջազգային տարբեր կառույցներ քաղաքական ու նյութական շահեր ունեն, հետևաբար այդ շահերից բխող հայտարարություններ են անում:
«Միջազգային հանրությունը չի ցանկանում նեղացնել Թուրքիային, որի հետ քաղաքական ու նյութական շահեր ունի: ՆԱՏՕ-ն այնքան է զինել Թուրքիային, որ նա սպառնալիք է նաև Եվրոպայի համար։ Եվ այդ հանգամանքը եթե չգիտակցեն եվրոպական պետությունները, ապա մոտ ապագայում ստիպված են լինելու առնչվել ահաբեկչության տարբեր դրսևորումների հետ»,- ընդգծում է Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ