ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Ռուսաստանից ստացված տեղեկատվության շնորհիվ ԱՊՀ գծով նրա գործընկերները 2020 թվականին ձերբակալել են ավելի քան 40 ահաբեկիչի և նրանց հանցակիցների: Այդ մասին РИА Новоссти-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Ըստ ռուսական կողմից ներկայացված նյութերի, արտասահմանյան գործընկերները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամի ու հանցակիցների»,-ասել Է Պատրուշևը՝ հանդես գալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստի բացման ժամանակ:
«Ստացված տեղեկատվության հիման վրա ավելի քան 950 օտարերկրացու համար, որոնք ահաբեկչական գործունեության մասնակից են, փակ Է մուտքը մեր երկիր»,-հավելել Է Պատրուշևը:
--00—ՄՀ