ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Ռուսաստանյան նավթային ընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել: Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում Է Էներգետիկային, ապա Ռուսաստանի խոշորագույն ընկերություններն Իրաքում աշխատում են իրենց գործընկերների հետ: Դա և՛ ԼՈւԿՕՅԼ-ն Է, և՛ «Ռոսնեֆտ»-ը, և՛ «Գազպրոմ նեֆտ»-ը, և՛ «Բիշնեֆտ»-ը: Չորսը միասին ավելի քան 13 մլրդ դոլար են ներդրել Իրաքի տնտեսության մեջ»,- ասել Է Լավրովը՝ հանդես գալով նոյեմբերի 25-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Իրաքի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ բանակցությունների արդյունքները:
Նախարարի խոսքով՝ «մեր, և՛ իրաքցի գործարարների միջև առկա են այդ համագործակցությունը շարունակելու պլաններ»:
Նա նաև հայտնել Է, որ Մոսկվան պատրաստ Է բավարարել ռազմատեխնիկական ոլորտում Բաղդադի բոլոր պահանջները:
Ըստ Լավրովի՝ «մեր երկիրն ավանդաբար խաղացել և շարունակում Է շատ կաևոր, նշանակալի դեղ խաղալ Իրաքի պաշտպանունակության, բանակի զինման և անվտանգության ուժերի ապահովման գործում, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքների համատեքստում»:
Լավրովը հաղորդել է, որ տեսանելի ապագայում պլանավորվում Է Իրաքի պաշտպանության նախարարի այցը ՌԴ:
«Վստահ եմ, որ այնտեղ այդ հարցերն առավելագույն չափով կոնկրետ և առարկայորեն կքննարկվեն»,- ասել Է ռուսաստանի ԱԳ նախարարը:
--00—ՄՀ