ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհատույց եղանակով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ տրամադրել Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Երկկողմ ձևաչափում Ռուսաստանը կշարունակի անհատույց եղանակով մեր հայ բարեկամներին տրամադրել մոբիլ կենսաբանական լաբորատորիաներ, թեստավորման համակարգեր, ռեագենտներ, բժշկական տեխնիկա: Երևանը համագործակցության հետաքրքրություն է ցուցաբերում կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի օգտագործման հարցում»,- ասաց Լավրովը:
--00—ՄՀ