ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի և հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 46 հարց:
--00—ՄՀ