ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Արցախյան երկրորդ պատերազմից հետո եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին 30 հայ զինծառայողի անճանաչելի աճյուն է հանձնել՝ առանց նշելու, թե որտեղ են նրանք եղել:
Նա նաև տեղեկացրել է, որ երեկ՝ հունվարի 23-ին, հանդիպում են ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նաև տեղյակ է, որ իրենց հարազատներին որոնողները նամակ են գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինին:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ