ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը ավտոմեքենայով փակել է ՊՆ շենքի մուտքը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կոչով դիմեց անհետ կորածների ծնողներին` հորդորելով միանալ իրեն, ավտոմեքենաներով փակել ՊՆ բոլոր մուտքերը:
«Էս մարդիկ մեզ երկու ժամից ավել կանգնեցրին, նախարարն ասացին այստեղ չի, փոխնախարարներից որևէ մեկը չբարեհաճեց մեզ ընդունել: Ասում ենք` հարցը լուրջ է, էս մարդիկ թքած ունեն թե մեզ, թե մեր երեխեքի վրա»,- ասաց նա:
Ղուկասյանի խոսքով՝ ՊՆ-ն թող հասկանա, որ իրենց «քթից բռնած» չեն կարող տանել-բերել:
«Մենք ոչ իրանց լակոտն ենք, ոչ իրանց թուլեն: Կյանքներս կերել են: Էսօր էն վիճակն ա, որ ցանկացած պահի կարող ա պատերազմ սկսի, բայց էս մարդիկ ոչ մի բան չեն անում, զբաղված են իրանց աթոռներով»,- նշեց նա:
--00--ԱԹ