ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փլեյսեր շրջանի շերիֆի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից ժամեր անց քաղաքացի է մահացել:
Ըստ աղբյուրի՝ քաղաքացին 2021-ի հունվարի 21-ին՝ մահվանից մի քանի ժամ առաջ, ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ընդ որում, ըստ հաղորդագրության, պատվաստանյութը չի ներարկվել Փլեյսեր շրջանի առողջապահության վարչության կողմից:
«Փլեյսեր շրջանի հանրային առողջապահության բաժննին և շերիֆի գրասենյակին ծանուցել են մարդու մահվան մասին, որի մոտ դեկտեմբերի վերջում գրանցվել է COVID-19-ի թեստի դրական պատասխան...
Մահվան պատճառների մասին ցանկացած հաղորդագրությունները վաղաժամ են: Ցավակցում ենք զոհվածի ընտանիքին»,-նշված է շերիֆի գրասենյակի հայտարարությունում:
Տեղական իշխանության մարմինները, նահանգի իշխանությունն ու դաշնային մարմինները հետաքննում են գործը՝ բացահայտելություն եղելությունը:
--00—ԼՄ