ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հայտարարել է, որ Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը 95 տոկոսով անվտանգ ու արդյունավետ է: Այս մասին հայտնում է 1lurer-ը՝ հղում անելով BBC-ին:
Վարչության կողմից հաստատվելու դեպքում, այն կդառնա երկրորդ հաստատված պատվաստանյութը Միացյալ Նահանգներում:
Ավելի վաղ ԱՄՆ-ում սկսվել էր Pfizer կենսատեխնոլոգիական ընկերության պատվաստանյութի մատակարարումը:
Ի տարբերություն Pfizer-ի պատվաստանյութի՝ տեղափոխման ժամանակ Moderna ընկերության պատվաստանյութի խիստ սառեցման անհրաժեշտություն չկա:
--00--ԱԹ