ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Համաճարակին հաջորդած տնտեսական ճգնաժամն ամենադժվարն էր վերջին 1 դարում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «Դավոսի օրակարգ» բարձր մակարդակի միջոցառման շրջանակում:
«Մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, և մենք գտնվում ենք վերջին 100 տարվա ամենավատ տնտեսական ճգնաժամում», - ասել է Գուտերեշը:
Միևնույն ժամանակ Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ 2021-ին աշխարհը եզակի հնարավորություն ունի անցում կատարելու փխրունությունից դեպի կայունություն COVID-19-ից վերականգնման գործընթացում: Դրա համար, ըստ Գլխավոր քարտուղարի, անհրաժեշտ է, որ կառավարությունները, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը համատեղեն:
Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ հունվարի 25-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 99,3 միլիոն դեպք է հայտնաբերվել: Ապաքինվել է 54,8 միլիոն մարդ, ավելի քան 2,13 միլիոն մարդ մահացավ:
Առավել մանրամասն՝ այստեղ:
--00—ԼՄ