ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Ադրբեջանում թուրքական զորքերի գործունեության մասին քննարկում է սկսելու։ Այս մասին հայտնում է minval.az-ը:
Հունվարի 28-ին կայանալիք ԱԽ նիստը վարելու է Ռեջեփ Թայիփ էրդողանը:
Ակնկալվում է, որ այս տարվա առաջին հանդիպմանը կքննարկվեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Ադրբեջանում, Լիբիայում և Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործունեությանը վերաբերող հարցեր։
--0--ԿԿ