ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Լավրովն ու Լինդեն կքննարկեն հարցերի լայն շրջանակ ԵԱՀԿ օրակարգից, ինչպես նաև Բալթիկ ծովի և Եվրոպայի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակը, համագործակցությունն Արկտիկայում, ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։
Նախատեսվում է դիտարկել հարցերը, որոնք առնչվում են Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ աջակցությանը։
--00—ՄՀ