ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, որ տեղական ժամանակով ժամը 19:36-ին երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան քաղաքում 3 - 4 բալ ուժգնությամբ:
--00--ԱՀ