ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ կառավարության` սեպտեմբերի 8-ի նիստում ներառված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հարցը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կարեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:
--00--ԱԹ