ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն՝ նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն, հայտնում է ԱԻՆ-ը:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով:
Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:
Նշենք, որ այսօր էլ Գեղարքունիքի մարզի բնակիչները մի քանի անգամ թույլ ցնցումներ են զգացել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք ժամը 19:36-ին 4.7 մագնիտուդ ուժնությամբ երկրշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
--00—ԼՄ