ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
«Իշխանությունը բռնություն կիրառեց ընդդիմության նկատմամբ, դա մենք տեսանք մեր աչքերով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Խոսելով ՀՀ-ում խոսքի ազատության և լրագրողական գործունեության մասին՝ Նավասարդյանը համոզմունք հայտնեց, որ ԱՊՀ տարածքում Հայաստանը Բելառուսից հետո երկրորդն է մամուլի ազատությունները սահմանափակելու տեսանկյունից։ Որպես հիմնավորում Նավասարդյանը մատնանշեց ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Նավասարդյանը նշեց, որ Էրդողանի հայտարարություններին պետք է զգույշ վերաբերվել։
«Մենք ինքնության խնդիր ունենք, քանի որ Թուրքիայի հարաբերություններում առկա են մշակութային և քաղաքակրթական խնդիրներ»,-հավելեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ