ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը, որը նախատեսված էր ժամը 17։30-ին, չի կայացել: Այս մասին Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ Մելքումյանի՝ արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթը երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն էր:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ ռազմական դրության վերացման և ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգով:
--00—ՄՀ