ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Մարտի 1-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիկլինիկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակայքում բախվել են «Opel Vectra G» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդ՝ Ա․ Վ․) ավտոմեքենաները։
Փրկարարները փակել են «Opel Vectra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Կ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
--00--ԱՀ