ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ազգային ժողովի դարպասները զոդում են: Այդ մասին գրել է «Tert.am»-ը և կից լուսանկարներ հրապարակել։ Ըստ շրջանառվող տեղեկության՝ խորհրդարանի տարածքում տեղադրվել են նաև լուսաձայնային նռնակներ և մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։
Հիշեցնենք, որ ժամը 16։00-ին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն է, իսկ ժամը 16։30-ին խորհրդարանում նախատեսվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան։
--00—ԼՄ