Ցուցարարների վրա կրակելո՞ւ էին, եթե ԱԺ դարպասները բացեին, զենքը սահմանից դուրս օգտագործեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է անում, ամբոխահաճությամբ է զբաղված՝ հեծանիվ վարել, մարզեր գնալ, բայց այդ ակցիաները հակառակ էֆեկտ են ունենում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ 

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիաների մասին Արշակյանը նկատեց․ «Փաշինյանի դեմ իր զենքով չես կարող կռվել, նա ճանապարհներ փակելու վարպետ է, պետք է քո զենքն ունենաս։ Նրա աջակիցները 10 անգամ նվազել են, իր վարկանիշը անկում է ապրել, ինչը նրան անհանգստացնում է։ Պետք է հաղթական ծրագիր ներկայացվի»։ 

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին` Արշակյանը նշեց, որ իրավապահը ժողովրդին պաշտպանելու համար է, ոչ թե կրակելու․ «Եթե դարպասները բացեին, մտնեին, կկրակեի՞ք մարդկանց վրա, ոստիկանությունը անվտանգությունը պետք է ապահովի, ոչ թե նռնակներ գցի ու ծեծի ցուցարարներին, զենքը սահմանից դուրս պետք է կրակի, ներսում արգելված է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան 

 

--00—ԱՊ