ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվող քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան:
Ցուցարարները կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց, հեռացնել ապաշնորհ իշխանություններին, քանի որ վերջիններս իրենց դավաճանական քայլերով կործանման են տանում Հայաստանը:
Բողոքի ցույցի մասնակիցների շրջանում իրավիճակը լարվեց, նրանք փորձում էին մուտք գործել խորհրդարանի շենք, ինչը կարժ ժամանակ անց կասեցվեց ակցիայի մասնակիցների մի մասի կողմից:
--00—ԱՊ