ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ես որևէ կերպ չեմ խրախուսել Լևոն Արոնյանի որոշումը, նույնիսկ առաջարկել եմ՝ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Այս մասին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա։ Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», - նշեց Սարգսյանը:
--00—ՄՀ