ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների հետ: Այս մասին Tert.am-ին հայտնել են Տավուշի մարզպետարանի հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ իջևանցիները փակել էին նշված ճանապարհը՝ հանդիպում պահանջելով Հայկ Չոբանյանի հետ՝ հասկանալու համար, թե Տավուշի սահմաններում ինչ է տեղի ունենում:
«Քաղաքացները մոտ 10-15 հոգի են եղել: Ճանապարհը փակելու վերաբերյալ մարզպետն իր դիրքորոշումն է արտահայտել, ըստ որի՝ սկզունքային նշանակություն ունի այն, որ Տավուշի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն: Կողմերի միջև քննարկվել են բոլոր մտահոգությունները, մարզպետը պատասխանել է բոլոր մտահոգող հարցերին, արդյունքում քաղաքացիների մոտ անվստահության որևէ մթնոլորտ չկա»,- ասել են մարզպետարանից:
--00--ԱԹ