ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Աբովյանում: Մարզումներին մասնակցում են 12 ծանրորդներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Մի քանի օրից թիմը հավաքը կշարունակի «Օլիմպավանում»:
Կանանց Հայաստանի հավաքականն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Հայաստանի հավաքականները հավաքը կավարտեն ապրիլի 3-ին, ապա կմեկնեն Մոսկվա ՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որ կավարտվի ապրիլի 14-ին:
--00—ՄՀ