ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզումները Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Խոակին Կապարոսի գլխավորած թիմը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ:
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Սկոպյեում: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:
-- 00—ՄՀ