ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծում է, որ իշխանությունը, այնուամենայնիվ, կգնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների, որովհետև կառավարող թիմի վստահությունն օր-օրի նվազում է:
24News-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունն ընտրություններին միանշանակ վարչական ռեսուրս է կիրառելու: Բացատրեց՝ եթե սովորական մի հանրահավաքի ժամանակ այդքան «մարդ էին բերել», ապա ի՞նչ կանեն իշխանության կորստի վտանգի պարագայում:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որում Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի ու արտահերթի անհրաժեշտությունը, Հովսեփյանն ասաց. «Տեր-Պետրոսյանի դիտարկմանը համաձայն եմ. իշխանությունը լծակները գործի է դնելու: Ավելին՝ ընտրություններին ոչ միայն վարչական ռեսուրս է կիրառելու, այլև գումար է բաժանելու»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ