ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Վազգեն Մանուկայնին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Մարտի 9-ին Մանուկյանի մեղադրանքը լրացվել էր։
--00—ՄՀ