ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը քաղաքական ուժի անունից հայտարարություն է տարածել՝ ողջունելով արտահերթ ընտրություններ անելու՝ իշխանության մտադրությունը։
««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին բարեկրթության ու հանդուրժողականաության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը:
Աստված օրհնի Հայաստանը»:
Նշենք, որ րոպեներ առաջ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որից հետո որոշում է կայացվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար օր նշանակել հունիսի 20-ը։
--00—ԼՄ