ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ պլատֆորմում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հարավային Կովկասի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափի փոխարեն նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: Այս մասին գրում է Infoteka24.ru-ն։
«Մենք ոչ մի հարթակ չենք դիտարկում Ռուսաստանի հետ, որը մեր տարածքները զավթել է», - ասել է նա մամուլի ասուլիսում:
Ըստ նրա՝ Թբիլիսին ցանկանում է միջազգային գործընկերների մասնակցությամբ ներգրավվել կարգավորման գործընթացներում՝ որպես երկխոսության վայր:
--00—ՄՀ