Քաղաքացին տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ԱԻՆ

Մարտի 29-ին, ժամը 16։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հոսանքահարված քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մեկհարկանի շինության տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է:

Փրկարարները տանիքից իջեցրել են Լ. Շ․-ի դին  և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

--00--ԱԹ