ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին գրում է interfax.az-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև երկու պետությունների համագործակցության օրակարգի արդի հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
--00—ԻԴ