ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ս․թ․ ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Պատգամավորն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին Հարություն Մարությանը անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր նվիրեց պատգամավորին:
--00--ԱԹ