Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News

Сним

Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորներ Ռասա Յուկնեվիչիենեն եւ Անդրիուս Կուբիլիուսը պարգեւատրվել են Հայաստանի Ազգային ժողովի շքանշանով։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շքանշանը տրվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ունեցած ներդրման համար։ 

ԵԽ լիագումար նիստի համար Ստրասբուրգում գտնվող պատգամավորներին շքանշանը հանձնել է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ 

Ռասա Յուկնեվիչիենեն X-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է՝ պատիվ է համարում նման մեդալ ստանալը։ «Հայաստանի առաջընթացը կենսական նշանակություն ունի ԵՄ-ի համար։ Որքան ավելի ժողովրդավարական տարածք լինի մեզնից դեպի արևելք, այնքան մենք ավելի ապահով կլինենք», - գրել է Յուկնեվիչիենեն։ 

--00—ԼՀ