ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 13-ին կայցելի Մոսկվա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Հաջորդ շաբաթ նախատեսված են միջազգային հանդիպումներ: Պետդումա կայցելեն Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ», - ասել է Վոլոդինը:
--00—ԼՄ