ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ԱՄն նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ կարող է հանգեցնել համաշխարհային կամ միջուկային պատերազմի:
«Բայդենը, որն արդեն հեռացել է՝ փախչելով ընտրապայքարից, Շոլցը, որը գրեթե պարտվել է ամենուր, նրա ապագան քաղաքականության մեջ զրոյական է, և Մակրոնը, որին Ֆրանսիայի քաղաքացիները նույնպես չեն աջակցում, այսօր կարող են կոնֆլիկտ հրահրել, որն անդառնալի հետևանքների կհանգեցնի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա թույլ չտանք», - ասել է նա ՌԴ պետդումայի լիագումար նիստում։
Վոլոդինը նշել է, որ պետք է աջակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ամեն ինչ անում է միջուկային աղետը կանգնեցնելու համար:
--00—ՍՊ