ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Տնտեսական մեծ աճերի մասին խոսելու հիմքեր կան։ Ակտիվացման արտացոլումները երևում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։
Նախկին նախարարը կարծում է, որ խոշոր ներդրողները դրական սպասելիքներ ունեն՝ կապված ճանապարհների, ենթակառուցվածքների բացման հետ։
Նա մեծ ռիսկեր չի տեսնում՝ նշելով, որ մարտահրավերների մրցակցությունը պետք է ընդունել, քանի որ այն մեծ հեռանկարներ ունի, տնտեսական կայունության ու աճի լրացուցիչ հնարավորություն կտա։
Խոսելով հետպատերազմական շրջանում կառավարության ձեռնարկած սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Բարխուդարյանը դրական է գնահատել՝ ընդգծելով, որ արժանապատիվ մոտեցում ցուցաբերվեց շահառու խմբերին։
Մանրամասները՝ տեսանյութում։