ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը կարծում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի հետևանքները հաղթահարելու համար չի կարելի կանգնեցնել տնտեսությունը՝ փակելով բոլոր արտադրություններն ու ծառայությունները։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։
Նախկին նախարարը համոզված է, որ հիվանդության պիկին դեռ չենք հասել, և չենք կարող կանխատեսել՝ դրա հետևանքով քանի տոկոս տնտեսական անկում կարող ենք ունենալ։ Ըստ նրա՝ անկումը կարող է լինել մինչև -10%։
Թեև Բարխուդարյանը համակարծիք է, որ բնակչությանը կարելի է նաև օգնություն ցույց տալ ուղիղ գումար բաժանելով, սակայն միաժամանակ համոզված է, որ աջակցությունը մեծամասամբ պետք է տալ բիզնեսին՝ նրանց այս հարվածից ոտքի կանգնեցնելու համար։
Շարունակությունը՝ տեսանյութում։