ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Լեռնային Ղարաբաղի Բաքվի կողմից վերահսկվող տարածքում տեղադրված ականի վրա երեք ադրբեջանցի է պայթել: Նրանք փորձում էին շրջանցել իրենց զինված ուժերի անցակետերը: Այս մասին գրված է Ադրբեջանի ՆԳՆ ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով մեկ քաղաքացիական անձ տեղում մահացել է, երկուսը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
--0--ԿԿ