ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանն այն համոզմանն է, որ հնի ու նորի ցիկլից դուրս պետք է գանք, քանի որ դա ոչ մի լավ տեղ չի տանում: 24News-ի հետ զրույցում նա շեշտեց՝ մեր քաղաքացիները հնի ու նորի գերին չեն, դղյակների մասին խոսակցություններից հոգնել են:
«Իշխանության 3 տարվա աշխատանքը քաղաքացիները տեսել են, տեսել են՝ ինչ աղետի բերեց այն, ու եթե նախկիններին թալանչի են ասում, ապա իրենք էլ մարդկանց հոգիներն են գողացել»,- նկատեց ԼՀԿ-ականը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ