ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանի համոզմամբ՝ թեև իշխանությունն ունի համապատասխան լծակներ, բայց երկրի խնդիրների լուծումը ձախողում է:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ պարտության սիմվոլ, սեփական ազգին մեղադրող ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարել: Նրա կարծիքով՝ Փաշինյանն իր վրա պետք է վերցներ ամբողջ պատասխանատվություն ու հեռանար:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականի պահանջին, ինչի մասին ընդդիմադիր դաշտը խոսում է ավելի քան երեք ամիս, բայց այդպես էլ որևէ հաջողություն չի գրանցում, պատգամավորը հավելեց՝ ընդդիմությունը քայլեր է ձեռնարկում, արդյունքը առաջիկայում կտեսնենք:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ