ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը: Այս մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Համաձայն որոշման՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը:
--00--ԱՀ